• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 08:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական14:49, 25 Մարտ 2024

Մեկ տարի է, ինչ կասեցված է Իրաքյան Քուրդիստանից նավթի արտահանումը Թուրքիա

Մեկ տարի է, ինչ կասեցված է Իրաքյան Քուրդիստանից նավթի արտահանումը Թուրքիա

Իրաքի և Իրաքյան Քուրդիստանի միջև առկա անհամաձայնությունների պատճառով արդեն 1 տարի է ինչ կասեցվել է Քիրքուք-Ջեյհան նավթամուղով Թուրքիա իրականացվող նավթի արտահանումը:

Թուրքական մեդիայում նշվում է, որ ստեղծված իրավիճակի պատճառով նավթամուղի բոլոր շահառուները կորցնում են ֆինանսական մեծ եկամտաբերություն ունենալու իրենց հնարավորությունները։

Իրաքյան Քուրդիստանի նավթարդյունաբերական միության խոսնակ Մայլես Քագինսը, անդրադառնալով Իրաքի Վարչապետ Մուհամմեդ Շայա ալ-Սուդանիի ԱՄՆ պլանավորվող այցին, ասել է.

«Սուդանիի վաշինգտոնյան այցն ամենալավ հնարավորությունն է նավթի արտահանման վերագործարկման հետ կապված որոշում կայացնելու համար: Սակայն Իրաքում կան հարևան երկրին պատկանող որոշ ուժեր, որոնք ազդում են Բաղդադի և դաշնային դատարանի քաղաքականության վրա»:

Չնայած այն բանին, որ Իրաքյան Քուրդիստանից նավթի արտահանումը դեպի Թուրքիա  մնում է կասեցված, Թուրքիայի էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարը 2023-ի նոյեմբերի 1 արած հայտարարությամբ հայտնել էր, որ իրենք պատրաստակամ են 2023-ի հոկտեմբերից վերսկսել նավթի արտահանումը:

Ապա նաև նշել, որ այդ գործընթացն ապահովելու համար տեխնիկական խնդիր չկա, սակայն Էրբիլի և Բաղդադի միջև այդ հարցում առկա անհամաձայնությունների պատճառով նավթի արտահանումը դեռևս չի վերսկսում:

Հիշեցնենք, որ Միջազգային արբիտրաժային դատարանը Թուրքիային պարտավորեցրել էր  1․5 մլրդ դոլարի փոխհատուցում վճարել Իրաքին՝ այն ​​բանի համար, որ  Հյուսիսային Իրաքի ինքնավար քրդական շրջանի ղեկավարությանը թույլ էր տվել նավթ արտահանել առանց Իրաքի կենտրոնական կառավարության համաձայնության։

Դատարանը պարտավորցրել էր նաև 2023-ի մարտի 23-ից դադարեցնել Թուրքիա նավթի արտահանումը, որը սակայն Իրաքյան Քուրդսիտանի կողմից կատարվել էր 2023-ի մարտի 25-ին: 

Աղբյուր`    gazetoksijen.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}