• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 01:20
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:08, 26 Մարտ 2024

Յաշար Գյուլեր. «Մեր երկրում հաստատվել է անվտանգ և խաղաղ միջավայր»

Յաշար Գյուլեր. «Մեր երկրում հաստատվել է անվտանգ և խաղաղ միջավայր»

Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Թուրքիայի ռազմական գերատեսչության նախարար Յաշար Գյուլերը, գլխավոր շտաբի պետ, գեներալ Մեթին Գյուրաքը և ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուն   Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Քըրըքքալե քաղաքում հանդիպել են մահացած զինծառայողների ընտանիքների հետ:

Անցկացված ավանդական «Իֆթար» ծրագրի շրջանակներում ելույթ է ունեցել Գյուլերը, ով խոսել է երկրի անվտանգության նկատառումներով պայմանավորված զինված ուժերի կողմից իրականացվող գործողությունների մասին:

Իֆթար -  ընթրիք Ռամադանի՝ իսլամում սուրբ ամիս համարվող ամսվա ընթացքում:

«Մեր երկրում ամբողջապես հաստատվել է անվտանգ և խաղաղ միջավայր»,-ասել է նա:

Բացի այդ, Գյուլերն ընդգծել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն  շարունակում է հաջող իրականացնել թե՛ սահմանային անվտանգությունն ապահովելու գործընթացը, և թե՛ ահաբեկչության դեմ պայքարում իր առջև դրված առաջադրանքները:

«Մենք երկրի ներսում և սահմաններից դուրս իրականացվող արդյունավետ գործողություններով հասել ենք նրան, որ կազմակերպությունը (նկատի է առնվել «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» ՔԲԿ/PKK, որն իրենց կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն-խմբ.) կորցրել է իր գործելու կարողունակությունը»,-եզրափակել է թուրք նախարարը:

Ռազմական գերատեսչության ղեկավարն ընդգծել է նաև, որ նույն կերպ գործողություններ են կատարվում Թուրքիայի իրավունքներն ու շահերը պաշտպանելու ուղղությամբ թե՛ օդում, և թե՛ ցամաքում:

«Միաժամանակ մեր այս գործողություններով մի շարք տարածաշրջաններում մեծապես նպաստում ենք անվտանգությանը, խաղաղությանը և կայունությանը»,-ասել է նա:

Այս ամենին զուգահեռ, Գյուլերը խոսել է տեղական ռազմարդյունաբերության մասին, ընդգծելով, որ այն ավելացնում է թուրքական բանակի հնարավորությունները և դարձնում դրան ավելի կարողունակ:

«Այնպիսի պաշտպանական համակարգեր, ինչպիսիք են ինքնագնաց հաուբիցները, անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), հարվածային ԱԹՍ-ները, հակահարձակողական ԱԹՍ-ները, գրոհային ուղղաթիռները, ավիակիր «TCG Anadolu» նավը և հակաօդային համակարգերը, հասանելի են բանակին»,-հավելել է նա:

Ապա նաև հայտարարել, որ ռազմարդյունաբերական «Roketsan» ընկերության գործարանի կառուցմամբ Քըրըքքալեում հազարավոր մարդկանց համար նոր աշխատատեղեր կապահովվեն: 

Աղբյուր`    trthaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}