Քաղաքական10:29, 26 Մարտ 2024
Թուրքիան ողջունել է Գազայում անհապաղ հրադադարի հաստատման մասին օրինագծի ընդունումը

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Օնջյու Քեչելին հայտարարել է, որ Թուրքիան դրական քայլ է որակում Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդում (ՄԱԿ ԱԽ) Պաղեստինի Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հաստատման մասին օրինագծի ընդունումը:
«Ցանկանում ենք, որ Իսրայելը պահ առաջ կյանքի կոչի այս որոշման դրույթները»,-հավելել է Քեչելին:
Նշենք, որ ՄԱԿ ԱԽ-ում ընդունված օրինագիծը ենթադրում է Գազայում անհապաղ հրադադարի հաստատման կոչ՝ ուղղված Իսրայելին:
Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը սրվել էր դեռևս 2023-ի հոկտեմբերի 7-ից և վերածվել Գազայում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման ու Իսրայելի միջև լայնամասշտաբ ռազմական գործողությունների՝ նախ Իսրայելի, ապա Գազայի տարածքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |