Քաղաքական11:04, 26 Մարտ 2024
Թուրքիայի ընդդիմությունը հերքում է. ՏԻՄ ընտրություններում համատեղ գործելու մասին փաստաթուղթ չկա

Մարտի 25-ին թուրքական մեդիայում տարածվել է մի փաստաթուղթ, որի համաձայն՝ Թուրքիայում գործող ընդդիմադիր գլխավոր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) և ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) միջև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համագործակցության մասին արձանագրություն է ստորագրվել:
Նման փաստաթղթի տարածումից հետո նախ փաստաթուղթը հերքող սոցցանցյան գրառմամբ հանդես է եկել «DEM» կուսակցության Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Մերալ Դանըշ Բեշթաշը՝ կից տեղադրելով հիշյալ փաստաթուղթը և այն անվանելով՝ թղթի կտոր:
«Ներքևում տեսանելի շրջանառվող թղթի կտորն ամբողջությամբ կեղծիք է: Նույնիսկ չի հաջողվել կեղծել ստորագրությունը: Պետք է պահ առաջ հայտնաբերել այս կեղծիքը պատրաստողներին: Կեղծարարներին և ստախոսներին չենք անտեսելու»,-գրել է նա:
Նույն կարծիքը հայտնել է նաև Ստամբուլում CHP-ի նահանգային կառույցի ղեկավար Օզգյուր Չելիքը:
Նա «Tv100.com» լրատվակայքի հոդվածագիր Բարըշ Յարքադաշի հետ զրույցում նշել է, որ փաստաթուղթը կեղծ է:
Փաստաթուղթը կեղծ է համարել նաև «DEM» կուսակցության Ստամբուլի նախահանգային կառույցի փոխնախագահ Մուրադ Քալմազը:
Նա կառույցի անունից ընգծել է, որ այդպիսի փաստաթուղթ չի ստորագրվել և ակնհայտ համարել այն, որ թյուրըմբռնում առաջացնելու նպատակով իրենց անունից օպերացիաներ են իրականացվում:
Փաստաթղթի տակ երևում է Չելիքի, Ստամբուլի ներկայիս քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու, ԺՀԿ-ական Էքրեմ Իմամօղլուի, Բեշթաշի և «Dem» կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի համանախագահներ Մուրադ Քալմազի և Գոնջա Յանգյոզի ստորագրությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |