Տնտեսական17:03, 26 Մարտ 2024
Թուրքիայից Հունգարիա բնական գազի փոխադրումը կսկսվի ապրիլի 1-ից

2024 թվականի ապրիլի 1-ը «պատմական օր» կլինի թուրք-հունգարական էներգետիկ համագործակցության մեջ, քանի որ սկսվելու է բնական գազի փոխադրումը Թուրքիայից Հունգարիա։
Այս մասին հայտնել է Հունգարայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն:
Պայմանագրի համաձայն՝ առաջիկա ամիսներին Հունգարիա կհասնի 275 մլն խմ բնական գազ՝ Հունգարիան դարձնելով Թուրքիայից բնական գազ արտահանող առաջին ոչ հարևան երկիրը։
«Մենք նաև ամրապնդում ենք մեր համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում, քանի որ Թուրքիայի նոր ատոմակայանը, որը շուտով կգործարկվի, կկառուցվի նույն տեխնոլոգիայով, ինչ նոր Պակսի ատոմակայան։ Այսպիսով, Թուրքիայում շինարարության ընթացքում ձեռք բերված փորձը նույնպես կօգնի մեզ»,-գրել է Սիյարտոն սոցցանցի իր էջում։
Նախարարը նաև նշել է, որ թուրք փորձագետները կօգնեն իրենց հունգարացի գործընկերներին սարքերի տեխնիկական զննման հարցում։
Ըստ Պետեր Սիյարտոյի՝ Թուրքիան կարևոր դեր է խաղացել Հունգարայի Էներգամատակարարման անվտանգության ապահովման գործում, մինչ այժմ այն եղել է որպես տարանցիկ ուղի, իսկ հիմա նաև ռեսուրսային երկիր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |