Ռազմական10:56, 27 Մարտ 2024
Թուրքիայի առևտրի նախարարությունը հերքում է Իսրայել զինամթերք արտահանելու մասին լուրերը

Թուրքիայի առևտրի նախարարությունը սոցցանցում կատարած հրապարակմամբ հերքել է մի շարք լրատվամիջոցներով տարածվող այն պնդումները, ըստ որոնց՝ Թուրքիան ռազմամթերքի արտահանումներ է իրականացնում դեպի Իսրայել։ Մասնավորապես խոսվում է Թուրքիայից Իսրայել վառոդ, պայթուցիկ նյութեր, դյուրավառ նյութեր, զենք և զինադետալներ արտահանելու մասին։
«"Այսպիսով, պարզ է դառնում, որ մաքսային սակագների աղյուսակի գլխագրերում տեղ գտած արտահայտությունները խեղաթյուրվում են՝ հասարակական կարծիքը ուղղորդելու նպատակով։ Վերոնշյալ արտասահմանյան ինտերնետային կայքերի տարածած այդ լուրերը կատարվել են մանիպուլյացիայի նպատակով և չեն արտացոլում իրականությունը»,-ասվում է գրառման մեջ:
Նշենք, որ տարբեր ինտերնետային կայքերում հրապարակվել էին «Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» (TÜİK) տվյալների վրա հիմնած տեղեկություններ, որոնց համաձայն՝ 2024-ի հունվարի դրությամբ Թուրքիան Իսրայել է արտահանել վերոնշյալ ապրանքները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |