• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 00:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:38, 01 Ապրիլ 2024

Էրդողանը մի շարք երկրների առաջնորդների հետ խոսել է Գազայի իրավիճակի և ՆԱՏՕ-ից ակնկալիքների մասին

Էրդողանը մի շարք երկրների առաջնորդների հետ խոսել է Գազայի իրավիճակի և ՆԱՏՕ-ից ակնկալիքների մասին

Մարտի 31-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ:

Մասնավորապես հեռախոսազրույցները եղել են Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Իբրահիմ Ռայիսիի, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտտեի, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզյոև և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ:

Ինչպես հայտնում են Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունից, Ռայիսիի հետ հանդիպման օրակարգում են եղել Թուրքիա-Իրան երկկողմ համագործակցությանը և Իսրայելի կողմից Պաղեստինի ուղղությամբ իրականացվող հարձակումներն ու այդ ֆոնին այնտեղ ստեղծված հումանիտար վիճակը:

Բացի այդ, նշվում է, որ Էրդողանն ընդգծել է Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի (ՄԱԿ ԱԽ) կողմից Պաղեստինի Գազայի հատվածում պահ առաջ հրադադար հաստատելու համար իրականացվող աշխատանքների բազմապատկման և շարունակականության կարևորությունը:

Ապա նաև անհրաժեշտ համարել Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման և Պաղեստինի հողերի ազատագրման ուղղությամբ գործունեություն ծավալող «Fatah» (El-Fetih) կուսակցության համատեղ գործունեությունը:

Թուրքիայի նախագահն անհրաժեշտություն է համարել նաև Իսրայելի կողմից տարածաշրջանում իրավիճակի լարումն ու դրա տարածումը կանխելու համար Թուրքիա-Իրան համատեղ աշխատանքը:

Նիդերլանդների վարչապետի հետ զրույցում քննարկվել են հարցեր՝ կապված երկկողմ համագործակցության և Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) նոր գլխավոր քարտուղարի նշանակաման գործընթացի հետ:

Այս համատեքստում Էրդողանը խոսել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի թեկնածու հանդիսացող Ռուտտեի հետ այն ակնկալիքների մասին, որոնք ունի Թուրքիան ՆԱՏՕ գլխավոր քարտուղարից:

Նշվել է ահաբեկչության դեմ պայքարում և այլ մարտահրավերների հարցում դաշինքի անդամների անվտանգությանը և շահերին համահունչ ամենալավ կերպով գործելու, դաշինքի միասնականությունն ամրացնելու և իրական դերին կարևորություն տալու, հիմնական արժեքներին և կարգավորումներին հավատարիմ մնալու համատեքստում պարտականությունները համոզիչ կերպով իրականացնելու և Եվրոպայի միության (ԵՄ) անդամ չհանդիսացող դաշնակիցների զգայունությանն ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը:

Ուզբեկստանի նախագահի հետ զրույցում օրակարգից ևս դուրս չեն մնացել երկկողմ համագործակցությունը և համաշխարհային ու տարածաշրջանային նշանակություն ունեցող հարցերը:

Հեռախոսազրույցի ընթացքում Միրզիյոևը շնորհավորել է Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները ժողովրդավարական հիմունքներուվ անցկացնելու առթիվ: 

Գրեթե նույն օրակարգով են զրուցել նաև Էրդողանն ու այս դեպքում Ղրղզստանի նախագահը. նրանք քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են երկկողմ համագործակցությանը և համաշխարհային ու տարածաշրջանային զարգացումներին:

Ժապարովը ևս շնորհավորել է Թուրքիայում ՏԻՄ ընտրությունների ժողովրդավարական հիմունքներով անցկացման առթիվ: 

Աղբյուր`    trthaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}