Քաղաքական14:37, 01 Ապրիլ 2024
Ահմեդ Յեներ. «Թուրքիայում մեծ քաղաքների ընտրություններում մասնակցությունը կազմել է 78.11%»

Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի (YSK) նախագահ Ահմեդ Յեներն անդրադարձել է մարտի 31-ին Թուրքիայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների արդյունքներին:
Նա նշել է, որ ընտրություններին մասնակցել է ընդհանուր առմամբ 34 քաղաքական կուսակցություն:
Թվով 207․848 քվեատուփում (ընտրատեղամասերում-խմբ․) ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 61 մլն 441 հզ․ մարդ:
Ըստ Յեների՝ դեռևս ոչ վերջնական տվյալներով բացվել և հաշվվել է քվեատուփերի 99.99 տոկոսը, իսկ մեծ քաղաքների ընտրություններում մասնակցությունը կազմել է 78.11 տոկոս:
Նա հայտարարել է, որ նույն սկզբունքով ընդհանուր քաղաքապետի ընտրություններում Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) թեկնածուները հաղթել են 35, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP)՝ 24, քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցությանը՝ (DEM) 10, «Ազգայնական շարժում» կուսակցությանը (HDP-ԱՇԿ)՝ 8, «Նոր բարօրություն» կուսակցութանը (Yeniden Refah)՝ 2, «Մեծ միասնական» կուսակցությանը՝ 1 և «Լավ» կուսակցությանը (İyi)՝ 1 տեղում:
Թվով 30 մեծ քաղաքների քաղաքապետերի ընտրություններում ԺՀԿ-ն հաղթել է 14, ԱԶԿ-ն՝ 12, DEM-ը՝ 3, «Նոր բարօրությունը»՝ 1 տեղում:
Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններում առաջատարը ԺՀԿ-ն է: Այն հավաքել է ընտրողների 37.74 տոկոս ձայնը, որն ԱԶԿ-ի հավաքած ընդհանուր ձայներից ավելի է 2.25 տոկոսով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |