Քաղաքական10:07, 01 Ապրիլ 2024
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Թուրքիայի ընդդիմադիր թեկնածուներին ընտրություններում հաղթելու առթիվ
Մարտի 31-ին Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ավարտից հետո մեկնարկած և դեռևս անավարտ հաշվարկների հիման վրա Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Թուրքիայի ընդդիմությանը շնորհավորել է հաղթանակի առթիվ:
Կացը, շնորհավորելով Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Էքրեմ Իմամօղլուին և Անկարայի քաղաքապետի թեկնածու Մանսուր Յավաշին, ասել է.
«Սա նախագահ Էրդողանին ուղղված ակնհայտ ուղերձ է: Իսրայելի վրա հարձակումն արդեն չի աշխատում, նա պետք է նոր բաներ գտնի»:
Թուրքական մամուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված Կացի խոսքերը որակվել են սկանդալային:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |