• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 00:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:58, 01 Ապրիլ 2024

Թուրքիայի իշխող կուսակցությունը պարտվել է ՏԻՄ ընտրություններում

Թուրքիայի իշխող կուսակցությունը պարտվել է ՏԻՄ ընտրություններում

Ապրիլի 2-ի դրությամբ ամբողջապես ամփոփվել է Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները: 

Քվեների 100 տոկոսի հաշվարկման արդյունքներով  առաջատար է գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP): 

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) և ԺՀԿ-ի միջև ձայների տարբերությունը կազմում է 2.28 տոկոս:  

ԱԶԿ-ն հաջողել է հավաքել ձայների 35.49, իսկ ԺՀԿ-ն՝ 37.77 տոկոսը: Ամենաշատ քվե հավաքած 3-րդ կուսակցությունը ձայների 6.19 տոկոսով
 եղել է «Նոր բարօրություն» կուսակցությունը (Yeniden Refah Partisi):

Մարտի 31-ին՝ ՏԻՄ ընտրությունների օրը, ԱԶԿ-ի գլխամասում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն իսկ նախնական արդյունքների հիման վրա ընդունել էր իրենց պարտությունը: 

«Մարտի 31-ը մեզ համար ավարտ չէ, այլ շրջադարձային կետ»,-ասել էր նա: 

Նշենք նաև, որ ԺՀԿ-ն վստահ հաղթանակ է տարել Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում:  

Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Էքրեմ Իմամօղլու - 51.14% 
Անկարայի քաղաքապետի թեկնածու Մանսուր Յավաշ - 60.44%
Իզմիրի քաղաքապետի թեկնածու Ջեմիլ Թուգայ - 48.97%


ԺՀԿ-ն 47 տարի անց առաջին անգամ է հայտնվում երկրում առաջատար կուսակցության դերում, իսկ ԱԶԿ-ն իր հիմնադրումից՝ 2001-ից հետո առաջին անգամ է հայտնվում 2-րդ կուսակցության դերում:

Աղբյուր`    trthaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}