Տարածաշրջան09:07, 02 Ապրիլ 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Իսրայելի կողմից Գազայի հիվանդանոցում իրականացված գործողություններին

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Պաղեստինի Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցի ուղղությամբ իրականացված հարձակման վերաբերյալ:
«Գազայում գտնվող «Շիֆա» հիվանդանոցից մեզ հասած տեսարաններն ապացույցն են այն բանի, որ Իսրայելը կամայական և սիստեմատիկ ձևով մտադիր է բնաջնջել Պաղեստինի ժողովրդին»,-ասվել է հայտարարարության մեջ:
Բացի այդ, վերջին 6 ամսվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված մեղքերը որակվել են որպես պատմության ընթացքում տեղի ունեցած ամենամեծ բարբարոսությունները:
«Վերջին անգամ Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի ընդունած հրադադարի որոշումը և արդարադատության միջազգային դատարանի հրապարակած լրացուցիչ միջոցներն իրականացնելու համար պետք է առանց ժամանակ կորցնելու ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումները»,-նշվել է գերատեսչության հայտարարությունում:
Նշենք, որ Իսրայելը մարտի 18-ից ի վեր հիվանդանոցը պահում էր շրջափակման մեջ:
Նման քայլը հրեական պետությունը բացատրում էր նրանով, թե հիվանդանոցում ապաստանում էին իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամները:
Այս պահին այն լիովին ավերված է և այլևս չի կարող ծառայել որպես հիվանդանոց:
Ընդհանուր առմամբ սպանվել է ավելի քան 50 մարդ և ձերբակալվել շուրջ 200-ը: Սպանվածների թվում եղել են նաև քաղաքացիական անձինք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |