Քաղաքական14:03, 02 Ապրիլ 2024
Աթենքի քաղաքապետը շնորհավորել է Իմամօղլուին վերընտրվելու կապակցությամբ

Աթենքի քաղաքապետ Հարիս Դուկասը X-ի հարթակում գրառում է կատարել, որտեղ թուրքերենով շնորհավորել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP-ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուին՝ Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
«Ձեր վերընտրվելը կնպաստի ձեր հաջողությամբ իրականացրած առաքելությանը։ Ձեր քաղաքի համար տեսլականները, ոչ միայն Թուրքիայի, այլ նաև ամբողջ աշխարհի համար շարունակում են լինել ոգեշնչման աղբյուր»,-նշել է Աթենքի քաղաքապետը։
Ըստ Դուկասի, երկու քաղաքների միջև ընդհանուր արժեքների և ծառացած դժվարությունների դեմ ցուցաբերած վճռականությունը կապահովեն համագործակցության հաջողությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |