Տարածաշրջան16:54, 02 Ապրիլ 2024
Ստամբուլում հրդեհի հետևանքով 10 մարդ է մահացել, 13-ը վիրավորվել

Ապրիլի 2-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող 16 հարկանի շենքի նկուղային -1 և -2 հարկերում գտնվող գիշերային ակումբում հրդեհ է բռնկվել:
Նախնական տվյալների համաձայն՝ մահացել է 10, վիրավորվել 13 մարդ:
Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով շտապօգնության, ոստիկանության և փրկարար ծառայության բրիգադներ:
Այս պահի դրությամբ կրակը մարելու նպատակով աշխատում է 86 հրշեջ և փրկարար: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգարվվել է 31 հատուկ տեխնիկա:
Հրդեհի բռնկման հանգամանքների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |