Տարածաշրջան10:20, 04 Ապրիլ 2024
Թուրքիան աշխարհում 2-րդն է Գազա ուղարկած հումանիտար օգնության ծավալով
Թուրքայի արտգործնախարարությունը տվյալներ է հրապարակել Թուրքիայի կողմից Պաղեստինի Գազայի հատված ուղարկված հումանիտար օգնության վերաբերյալ:
Ըստ այդմ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրումից՝ 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատված ուղարկած թուրքական օգնության ընդհանուր ծավալը կազմում է 42.000 տոննա:
Թուրքական մեդիայում տարածվում են լուրեր, որոնց համաձայն՝ նման ցուցանիշով Թուրքիան դառնում է աշխարհի 2-րդ պետությունը, որն ամենաշատ հումանիտար բեռներ է ուղարկել այնտեղ:
Նշվում է, որ այդպիսով Թուրքիան ապահովել է Գազա մտած հումանիտար օգնության ընդհանուր ծավալի 23 տոկոսը:
Թուրքիան ամեն շաբաթ Եգիպտոսից Գազա է ուղարկում 127 տոննա խմելու ջուր: Ներկայումս պաղեստինյան այդ հատվածից 400 հիվանդ և վիրավոր բուժում են ստանում Թուրքիայի տարբեր հիվանդանոցներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |