Քաղաքական16:49, 04 Ապրիլ 2024
Թուրքիայում օտարերկրացիներին պատկանող շուրջ 96.000 ընկերություն կա
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը տվյալներ է հայտնել է, թե Թուրքիայում գործող ընկերություններից քանիսն են պատկանում օտարերկրացիներին:
Պատասխանելով Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ Օմեր Ֆեթհի Գյուրերի հարցմանը՝ նախարարն ասել է.
«Թուրքիայում գտնվող այն ընկերությունների թիվը, որոնց համասեփականատերերն ամբողջությամբ օտարերկրյա ծագում ունեն և կամ պատկանում են օտարերկրացու, կազմում են գործող ընկերությունների թվի 4 տոկոսը»:
Ըստ Օմեր Բոլաթի՝ ստացվում է, որ Թուրքիայում գործող 2 մլն 393.485 ընկերությունից 95.739-ը պատկանում են օտարերկրացիներին:
Նշվել է նաև, որ հունվարի 15-ի դրությամբ այդ ընկերությունների մեծ մասը տեղակայված է հետևյալ 5 քաղաքում. Ստամբուլում, Անթալիայում, Գազիանթեփում, Մերսինում և Անկարայում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |