• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
25 Հունիս, 2026
Հինգշաբթի 09:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:30, 04 Ապրիլ 2024

Գազայում տիրող իրավիճակը և ահաբեկչության դեմ պայքարը Ֆիդանի բրյուսելյան օրակարգում

Գազայում տիրող իրավիճակը և ահաբեկչության դեմ պայքարը Ֆիդանի բրյուսելյան օրակարգում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մասնակցել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ապրիլի 3-ին կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նիստին: Այն հրավիրվել է հուլիսին կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստվելու և Ուկրաինային ուղարկվող օգնությունը մեծացնելու և կայունացնելու վերաբերյալ հարցերի քննարկելու նպատակով:

Ֆիդանը հանդիպումներ է ունեցել մի շարք գործընկերների հետ: Ինչպիսիք են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Քեմերոնը, Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսը, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը, Հարավային Կորեայի  ԱԳ նախարար Չո ԹԵ Յուլը և Բուլղարիայի փոխվարչապետ ու ԱԳ նախարար Մարիա Գաբրիելը:

Բրիտանացի իր գործընկերոջ հետ Ֆիդանն անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին, ինչպես նաև ընդգծել Պաղեստին պետությունը ճանաչելու կարևորությունը:

Օրակարգում են եղել պաշտպանական արդյունաբերությանը և Ուկրաինայում ընթացող պատերազմի շուրջ վերջին զարգացումներին վերաբերող հարցեր:

Իր հույն գործընկերոջ հետ Ֆիդանը քննարկել է Հունաստանի վարչապետի Թուրքիա կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Ապա մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:

Ֆինլանդացի գործընկերուհու՝ Վալտոնենի հետ հանդիպամնը ևս օրակարգից դուրս չեն մնացել Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ քննարկումները:

Բացի այդ կողմերը խոսել են ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցության մասին:

Անդրադարձ է կատարվել Թուրքիա-Ֆինլանդիա-Շվեդիա եռակողմ փոխըմբռնման հուշագրին և դրանով ստանձնած պարտավորությունների կյանքի կոչմանը:

Հարավային Կորեայի արտգործնախարար Յուլի և Ֆիդանի միջև տեղի ունեցած հանդիպման օրակարգում եղել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացումները, ինչպես նաև կորեական թերակղզում տիրող իրավիճակը։

Կողմերը քննարկել են նաև 2023-ի հուլիսին ստորագրված «Ճանապարհային քարտեզ՝ Թուրքիա-Կորեա դինամիկ հարաբերությունների համար» փաստաթղթի հիման վրա երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Դրանք հիմնականում առնչվել են ռազմական արդյունաբերության, տնտեսության և էներգետիկայի ոլորտներին:

Նշենք, որ Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ Ֆիդանը գալիք նիստերի շրջանակներում շեշտելու է  Թուրքիայի այն դիրքորոշումը, ըստ որի՝ անընդունելի է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների և ՆԱՏՕ-ի անդամ որևիցե երկրի  միջև փոխգործակցությունը:

Հանդիպման ընթացքում արտգործնախարարի օրակարգում է նաև  պաշտպանական արդյունաբերության ոլորտում դաշնակիցների կողմից միմյանց նկատմամբ կիրառվող և դաշինքի ոգուն հակասող պատժամիջոցներն ու սահմանափակումները, ինչպես  նաև Եվրոպայի պաշտպանության և անվտանգության արդյունավետ ապահովմանն ուղղված Թուրքիայի տեսակետների ներկայացումը։

Նախատեսվում է նաև հանդիպում Գերմանիայի արտգործնախարարի հետ: 

Աղբյուր`    trthaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}