Քաղաքական10:44, 05 Ապրիլ 2024
ԱՄՆ-ում Թուրքիան նոր դեսպան ունի

Թուրքական «Resmi Gazete» պաշտոնաթերթում հրապարակվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումները նոր դեսպանների նշանակման վերաբերյալ։
Էրդողանը մասնավորապես նոր նշանակումներ է արել 9 երկրում գտնվող Թուրքիայի դեսպանատներում: Ստորև երկիրն ու նորանշանակ անձանց անունները՝
1. Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ԱՄՆ) - Սեդաթ Օնալ
2. Չիլիի Հանրապետություն - Ահմեդ Իհսան Քըզըլթան
3. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն - Քորհան Քեմիք
4. Գվատեմալայի Հանրապետություն - Բելիզ Ջելասին Ռենդե
5. Բուլղարիայի Հանրապետություն - Մեհմեդ Սաիք Ույանըք
6. Կոստա Ռիկայի Հանրապետություն - Նաջիյե Գյոքչեն Քայա
7. Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետություն - Սեմիհ Լյուֆթու Թուրգութ
8. Էկվատորային Գվինեայի Հանրապետություն - Ահմեդ Էրգին
9. Գվինեայի Հանրապետություն - Ռիֆաթ Ջեմ Օռնեքոլին
Նշենք, որ ԱՄՆ-ում նորանշանակ դեսպան Սեդաթ Օնալը 2018-2023թթ. զբաղեցրել է Թուրքիայի փոխարտգործնախարարի պաշտոնը, որից հետո էլ նշանակվել Թուրքիայի մշտական ներկայացուցիչ ՄԱԿ-ում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |