• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 04:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական16:27, 05 Ապրիլ 2024

Թուրքիան դուրս է գալիս ԵՍԶՈՒ պայմանագրից

Թուրքիան դուրս է գալիս ԵՍԶՈՒ պայմանագրից

Ըստ ամերիկյան «Bloomberg» գործակալության՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 8-ից կասեցնելու է Թուրքիայի պարտավորությունները Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրում (ԵՍԶՈւ):

«Այս քայլը Թուրքիային հավասարեցնում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի քայլերի հետ՝ ի պատասխան ԵՍԶՈՒ պայմանագրից Ռուսաստանի դուրս գալուն։ Այն ժամանակ Միացյալ Նահանգները հայտարարեց, որ իր որոշումը կուժեղացնի պայմանագրի զսպման և պաշտպանական կարողությունները՝ վերացնելով ռազմական գործողությունների վրա ազդող սահմանափակումները»,- գրում է «Bloomberg»-ը։

Թուրքիայի որոշումը նաև ազդարարում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավումը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ մայիսին Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանն ընդառաջ։ Կողմերը վերջերս բանակցություններ են վարել անվտանգության և էներգետիկ ոլորտների բարելավման, ինչպես նաև թուրքական պայթուցիկ նյութերի գնումների ավելացման ուղղությամբ՝ դրանք Ուկրաինա ուղարկելու համար։

Bloomberg-ը նշում է, որ Թուրքիան ձգտել է կապերը պահպանել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ, սակայն ժամանակի ընթացքում դա գնալով դժվարանում է։

Հիշեցնենք, որ 1990թ. նոյեմբերի 19-ին ստորագրված հիշյալ պայմանագրի նպատակն էր նվազեցնել սովորական հարձակողական սպառազինությունը ՆԱՏՕ-ի և նախկին Վարշավայի պայմանագրի երկրների կողմից: Պարտավորությունները ներառում էին սովորական սպառազինությունների հինգ կատեգորիաներ՝ տանկեր, զրահապատ մարտական մեքենաներ, հրետանի, մարտական ինքնաթիռներ և հարվածային ուղղաթիռներ:

Աղբյուր`    Bloomberg

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը
17:33, 19 սեպ
Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է
16:48, 19 սեպ
Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից
15:44, 18 սեպ
Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}