• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 00:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:06, 08 Ապրիլ 2024

Իմամօղլու. «Եթե Էրդողանը շարունակի նույն կերպ գործել, նրա քաղաքական կյանքը կկրճատվի»

Իմամօղլու. «Եթե Էրդողանը շարունակի նույն կերպ գործել, նրա քաղաքական կյանքը կկրճատվի»

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ, Ստամբուլի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնում վերընտրված Էքրեմ Իմամօղլուն զրուցել է բրիտանական «Financial Times» թերթի թղթակցի հետ:

Իմամօղլուն, անդրադառնալով ՏԻՄ ընտրություններում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կրած պարտությանը, խոսել է նաև Էրդողանի մասին:

«Եթե նա չհրաժարվի այն քաղաքակությունից, որով պետությունը ենթարկվում է մեկ մարդու կամքին, քաղաքական ապագայի համար պետք է անհանգստանալ: Եթե Էրդողանը շարունակի չհասկանալ ընտրողի ուղերձն ու անել նույն բանը, կկրճատի իր քաղաքական կյանքը: Ամեն ինչ նրա ձեռքերում է»։

Զրույցի ընթացքում Իմամօղլուին նաև հարց է ուղղվել, թե արդյոք նա անհանգստանում է իր դեմ հարուցված դատական գործերի մասով։

«Էրդողանը կարող է վախենալու մարդ լինել»,- արձագանքել է  ԺՀԿ-ական քաղաքապետը։

Թերթում հրապարակված նյութում տեղ են գտել նաև «Financial Times»-ի սեփական գնահատականները՝ կապված Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ:

Թերթը Իմամօղլուին որակել է որպես Էրդողանի գլխավոր մրցակից և նշել, որ դա վերստին հաստատում են ընտրությունների արդյունքները:

«Անցած շաբաթավերջին Էքրեմ Իմամօղլուի Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելը մեծ ոգևորություն առաջացրեց Թուրքիայում վերածնվող ընդդիմության շրջանում և հաստատեց, որ 52 տարեկան Իմամօղլուն Էրդողանի գլխավոր մրցակիցն է»:

Բացի այդ ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիրների տարած հաղթանակը որակվել է որպես Էրդողանի կուսակցության ստեղծումից ի վեր ԱԶԿ-ի ամենամեծ ընտրական պարտությունը:

Նշվում է նաև, որ 2023-ի մայիսյան համապետական ընտրություններից հետո Էրդողանը նպատակ ուներ երկրի ամենամեծ քաղաքի նկատմամբ կրկին հաստատել իր վերահսկողությունը, որի նպատակով էլ ԱԶԿ-ական թեկնածուների համար մեծ թափով ընտրարշավ էր իրականացնում:

Հիշեցնենք, որ Էքրեմ Իմամօղլուն Ստամբուլում հաղթել է ձայների 51.14 տոկոսով, իսկ ԺՀԿ-ն ընդհանուր ՏԻՄ ընտրություններում՝ 37.77 տոկոսով: 

Աղբյուր`    halktv.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}