Տնտեսական12:38, 09 Ապրիլ 2024
Թուրքիան կասեցրել է որոշ ապրանքների արտահանումն Իսրայել

Թուրքիայի կառավարությունը մասնակիորեն տեղի է տվել Պաղեստինի Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հարձակումների ֆոնին այդ երկրի հետ առևտրի կասեցմանն ուղղված ժողովրդի պահանջին:
Թուրքիայի առևտրի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, 54 տեսակ ապրանքի արտահանում է դադարեցվել:
Հայտարարության մեջ նշվում է, որ այն մնալու է ուժի մեջ քանի դեռ Գազայում հրադադար չի հաստատվել, իսկ հումանիտար օգնությունն այդ տարածք անխափան և անհրաժեշտ քանակությամբ չի հասցվել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ապրիլի 8-ին հայտարարել էր Իսրայելի նկատմամբ միջոցներ ձեռնարկելու որոշման մասին:
Այն հաջորդել էր Իսրայելի կողմից Թուրքիայի Գազա օգնություն ուղարկելու պահանջի մերժմանը:
Թուրքական ընդդիմադիր մամուլում այս քայլը որակվել է հետևյալ կերպ.
«Արձագանքներն Էրդողանին ստիպեցին ետ քայլ անել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |