Քաղաքական11:26, 09 Ապրիլ 2024
Թուրքիայի արդարադատության նախարար.«Թուրքիան միշտ կանգնած է իր պաղեստինցի եղբայրների կողքին»
Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հրապարակում է արել, որտեղ անդրադարձել է պաղեստինա-իսրայելական պատերազմին։
Թունչը մասնավորապես նշել է. «Օկուպանտ Իսրայելը հոկտեմբերի 7-ից մինչ օրս խախտում է միջազգային իրավունքը և ռազմական հանցագործություններ է կատարում Գազայում մարդկության աչքի առջև։ Քաղաքացիական անձանց վրա ռումբեր նետելով ցեղասպանություն է գործում»։
Հրապարակման մեջ նախարարը նշել է, որ Իսրայելի դավաճանական հարձակումների հետևանքով մահացել է ավելի քան 33.000 մարդ՝ հիմնականում կանայք և երեխաներ, իսկ 76.000 մարդ վիրավորվել։ Ըստ Թունչի՝ միջազգային համակարգը և այն երկրները, որոնք այսպես կոչված ժողովրդավարության և մարդկանց իրավունքների պաշտպաններն են «օկուպանտ» Իսրայելի գործած կոտորածների մասին լռելով, բռնարարների կողմ են բռնում։
Թուրք նախարարը նշել է, որ Էրդողանը պաղեստինցի եղբայրների կողքին է և ցանկացած հարթակում նշում է, որ ամբողջ աշխարհը չպետք է անտարբեր մնա կատարվողի նկատմամբ՝ ասելով, որ «աշխարհը 5-ից մեծ է» և «հնարավոր է ավելի արդար աշխարհ»։
Ըստ Թունչի՝ Թուրքիան դարձել է Գազա ամենաշատ օգնություն ուղարկած առաջին երկիիրը և շարունակելու է օգնություն ուղարկել։
«Մշտապես կանգնելու ենք ճնշվածների և տուժածների կողքին և պաշտպանելու ենք աշխարհում խաղաղությունը, հանգստությունն ու արդարությունը։ Թուրքիան միշտ իր պաղեստինցի եղբայրների կողքին է»,-հավելել է Թունչը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |