Տնտեսական12:18, 10 Ապրիլ 2024
Թուրքիայի առևտրի նախարարը հեռախոսազրույց է ունեցել պաղեստինցի գործընկերոջ հետ

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի էկոնոմիկայի նախարար Մուհամմեդ էլ Ամուրի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը, ընդգծվել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և հումանիտար միջանցքների գործարկման անհրաժեշտությունը:
Բոլաթն ընդգծել է, որ ապրիլի 9-ին Թուրքիայի կողմից Իսրայել արտահանվող որոշ ապրանքների սահմանափակման որոշումը շարունակելու է ուժի մեջ մնալ քանի դեռ Գազայում տևական հրադադար չի հաստատվել և հումանիտար բեռների մուտքն այնտեղ չի ապահովվել:
«Այս իրավիճակը Պաղեստինի տարածքների վրայով բիզնես գործունեություն ծավալող պաղեստինցի առևտրականների վրա ևս կարող է ազդեցություն ունենալ, սակայն մեր իրական նպատակը հրադադարի հաստատման և հումանիտար բեռներով բարձված շարասյունների մուտքի համար թույլտվություն ստանալու հարցում Իսրայելի անզիջում մոտեցումների փոփոխությունն ապահովելն է»,-հավելել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |