Տնտեսական11:50, 10 Ապրիլ 2024
Թուրքիան 3-րդն է Ռուսաստանի առևտրային գործընկերների թվում

Ռուսաստանի դաշնության մաքսային վարչությունը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնց հետ 2023-ին ՌԴ-ն ամենաշատն է առևտուր իրականացրել:
Ըստ այդմ՝ Ռուսաստանի առևտրի ընդհանուր ծավալը կազմել է 710.1 մլրդ դոլար:
Այս ցուցանիշի 51 տոկոսը ձևավորվել է ասիական երկրների, իսկ 23 տոկոսը՝ եվրոպական երկրների հետ առևտրի արդյունքում:
ՌԴ-ի համար 2023-ին ամենախոշոր առևտրային գործընկերը եղել է Չինաստանը: Առևտրաշրջանառության ծավալը կազմել է 240.1 մլրդ դոլարի:
Չինաստանին 64.9 մլրդ դոլարով հաջորդել է Հնդկաստանը, ապա 56.5 մլրդ դոլարով՝ Թուրքիան:
Ռուսաստանը համեմատաբար մեծ ծավալով առևտրաշրջանառություն է ունեցել նաև Բելառուսի, Ղազախստանի, Հարավային Կորեայի և Գերմանիայի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |