Քաղաքական11:53, 11 Ապրիլ 2024
Էրդողանը ցավակցել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիյեի հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը ցավակցել է Հանիյեին ապրիլի 10-ին Իսրայելի կողմից Պաղեստինի Գազայի հատվածի արևմտյան մասում գտնվող «Eş-Şati» փախստականների ճամբարի ռմբակոծման հետևանքով 3 որդու և 3 թոռան մահվան կապակցությամբ։
Էրդողանն ընդգծել է, որ Իսրայելը Գազայում իրականացրած հանցագործությունների համար պատասխան է տալու օրենքի առաջ։
Հանիյեի հետ ցավակցական հեռախոսազրույցներ են ունեցել նաև Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայությունը» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |