Քաղաքական15:38, 12 Ապրիլ 2024
Թուրքիան աջակցում է Ռուսաստանի մասնակցությանը Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին

Թուրքիայի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Անկարան շարունակում է մնալ այն կարծիքին, որ բոլոր կողմերը պետք է մասնակցեն ուկրաինական ճգնաժամի կարգավորման բանակցություններին։
Թուրքիան այս մասին նախկինում խոսել է բոլոր միջազգային հարթակներում՝ նշելով, որ Ուկրաինայում հակամարտությունը հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի մասնակցության։
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկութոյւնների՝ հունիսին Շվեյցարիայում պետք է անցկացվի Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողով, որին հրավիրված են 80-100 երկիր։
Ռուսաստանը գագաթնաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր չի ստացել։ Սակայն Մոսկվան շահագրգռված չէ մասնակցել գագաթնաժողովին՝ պատճառաբանելով, որ այնտեղ քննարկվելու է միայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «խաղաղության բանաձևը», և Ռուսաստանի շահերը հաշվի չեն առնվելու։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |