Քաղաքական08:31, 15 Ապրիլ 2024
Թուրքիան հերքում է արգելված ապրանքների Իսրայել արտահանման մասին լուրերը

Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայել արտահանումն արգելված ապրանքատեսակների արտահանումը շարունակելու մասին տարածվող տեղեկությունների վերաբերյալ:
Սոցհաշվում կատարած գրառման մեջ նշվել է.
«Պնդումներն այն մասին, որ արգելված ապրանքները շարունակվում են արտահանվել Իսրայել, ամբողջությամբ սուտ են: Մաքսային հայտարարագրերի գրանցման ընթացակարգերը՝ կապված տվյալ ապրանքների արտահանման հետ, դադարեցվել են 2024-ի ապրիլի 9-ին, ժամը 09:00-ի դրությամբ:
Հասարակությանը մոլորեցնելու նպատակով տարածվող մանիպուլյատիվ նորությունների բովանդակությունն ամբողջովին կեղծ է»:
Հիշեցնենք, որ Թուրքիան հայտարարել էր 54 տեսակ ապրանքի Իսրայել արտահանումն արգելելու մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |