Քաղաքական09:15, 15 Ապրիլ 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իսրայել-Իրան աճող լարվածության վերաբերյալ

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայել-Իրան աճող լարվածության վերաբերյալ:
Հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիան շարունակելու է քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ լարվածությունը տարածաշրջանի կայունությանը վնասող և համաշխարհային մակարդակում էլ ավելի մեծ բախման պատճառ հանդիսացող գործընթացի չվերածվի:
«Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի արտգործնախարարության ուղղութամբ իրականացված հարձակումը, որը հակասում է միջազգային իրավունքին, արդարացնում է մեր մտահոգությունները: Իրանի պատասխանն այս հարձակմանը և դրան հաջորդած զարգացումները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ դեպքերը կարող են արագ վերածվել տարածաշրջանային պատերազմի:
Թուրքիան այսօր ևս լարվածությանը վերջ տալու ուղղությամբ բացահայտ ուղերձներ է հղում իրանցի պաշտոնայաներին և Իսրայլի վրա ազդեցություն ունեցող արևմտյան երկրներին»,-ասվել է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Իրանը ապրիլի 14-ի գիշերն էր Իսրայելի ուղղությամբ հարձակում իրականացրել՝ արձակելով շուրջ 100 հարվածային ԱԹՍ և հրթիռներ:
Այն պատասխանն էր ապրիլի 1-ին Իսրայելի կողմից Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող Իրանի դեսպանատան վրա իրականացված հարձակմանը, որին զոհ էր գնացել 7 մարդ, որից 2-ը Իրանի հեղափոխական պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ էին, իսկ 5-ը՝ սպա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |