Քաղաքական11:29, 15 Ապրիլ 2024
Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը մերժել է իշխող կուսակցության ՏԻՄ բողոքարկումները
Թուրքիայի «Բարձրագույն ընտրական հանձնաժողովը» (YSK) մերժել է 4 քաղաքական կուսակցության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների (ՏԻՄ) արդյունքների վերաբերյալ բողոքները:
Նշվում է, որ դրանք վերաբերել են 2 նահանգում, 6 շրջանում և 3 թաղամասում ՏԻՄ ընտրությունների արդյունքների չեղարկմանը, ձայների վերահաշվարկին և կամ ղեկավարի մանդատի անվավեր համարմանը:
Հիշյալ կուսակցությունների թվում եղել է նաև Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP), որը Գյումուշհանեի նահանգում, Թոքաթի Էրբաայի շրջանի Քարաքայա թաղամասում, Էլազըղի Արըջաք շրջանի Բյույուքարդը թաղամասում և Կայսերիի Աքքըշլա շրջաններում պահանջել էր ՏԻՄ արդյունքների չեղարկում, իսկ Աղրը նահանգում՝ ձայների վերահաշվարկ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |