Քաղաքական09:47, 16 Ապրիլ 2024
ԱՄՆ պետդեպի փոխխոսնակն Անկարայում է

Թուրքիայի արտգործնախարարությունը X-ի (Twitter) սոցիալական հաշվում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանն Անկարայում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության վարչական և քաղաքական հարցերով փոխքարտուղար Ջոն Բասսին:
Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:
Բացի այդ, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային վերջին զարգացումների, Գազայում տիրող իրավիճակի, Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ:
Անդրադարձ է կատարվել նաև Սև ծովում առկա անվտանգային հարցերին:
Օրակարգից դուրս չեն մնացել նաև էներգետիկ ոլորտին և ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցերը:
Նշենք, որ Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարի հրավերով Թուրքիա մեկնած Բասսն իր այցը կավարտի ապրիլի 16-ին: Մինչ այդ նախատեսվում են մի շարք հանդիպումներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |