Քաղաքական09:18, 16 Ապրիլ 2024
Մերձավոր Արևելքի վերջին զարգացումները՝ Թուրքիայի կառավարության օրակարգում
Ապրիլի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կգումարվի կառավարության հերթական նիստը:
Օրակարգում գլխավոր թեմաներից են լինելու Մերձավոր Արևելքի շուրջ վերջին զարգացումները, աճող լարվածությունը և այդ հարցում Թուրքիայի դիվանագիտական նախաձեռնությունները:
Նշվում է նաև, որ նիստի ընթացքում անդրադարձ է կատարվելու երկրում առկա ինֆլյացիայի (գնաճ) և չափազանց բարձր գների դեմ պայքարին:
Օրակարգից դուրս չեն մնալու նաև Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը և այնտեղ հրադադարի հաստատման ու այդ հատված անխափան հումանիտար բեռների հասցման համար ձեռնարկվելիք քայլերին վերաբերող հարցերը:
Մտքեր են փոխանակվելու ահաբեկչության դեմ պայքարի, մասնավորապես` Իրաքի և Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների դեմ պայքարի շրջանակներում իրականացվող գործողությունների շուրջ:
Մասնակիցներն անդրադառնալու են նաև միջնաժամկետ տնտեսական ծրագրին և զարգացման 12-րդ պլանին, ինչպես նաև ամփոփելու են դրանց շրջանակներում իրականացված քայլերը:
Կքննարկվեն նաև տասնյակ հազարավոր ուսուցիչների թեկնածուների նշանակմանը վերաբերող հարցեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |