Քաղաքական09:25, 17 Ապրիլ 2024
Էրդողանը պատրաստակամ է հանդիպելու գլխավոր ընդդիմադիր ուժի առաջնորդի հետ

Թուրքիաի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 16-ին գումարված կառավարության հերթական նիստից հետո հարցուպատասխան է ունեցել լրագրողների հետ:
Իրեն ուղղված «Խոսվում է, թե ԺՀԿ-ի առաջնորդ Օզգյուր Օզելը Ձեզնից հանդիպում է պահանջել: Ո՞րն է լինելու Ձեր պատասխանն այս պահանջին» հարցին ի պատասխան, Էրդողանն ասել է.
«Մեր դռները բաց են ԺՀԿ-ի հարգարժան նախագահ Օզելի առաջ: Մենք շատ քննարկելու հարցեր և թեմաներ ունենք: Երբ նրանք այցելեն՝ կնստենք, կխոսենք»:
ԺՀԿ - Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (CHP):
Նշենք, որ մարտի 31-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների արդյունքում ԺՀԿ-ն Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP) հաջողել է հաղթել՝ ձայների 2.28 տոկոսի առավելությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |