Ռազմական17:29, 17 Ապրիլ 2024
Թուրքիան փարձարկել է արհեստական բանականությամբ մինի հրթիռ

Թուրքական «BAYKAR» ընկերությունը փորձարկել է 200կմ հեռահարություն ունեցող «Bayraktar KEMANKEŞ 2» մինի հրթիռը։ Այն հագեցած է արհեստական բանականությամբ, օդում կարող է մնալ մոտ 1 ժամ, ի զորու է թիրախներ հայտնաբերել և խոցել նույնիսկ դժվարին պայմաններում:
Իր ռեակտիվ շարժիչի շնորհիվ «KEMANKEŞ 2»-ն ունակ է արագորեն շարժվել և խոցել թիրախներ: Հրթիռը թռիչքն իրականացնում է ինքնուրույն՝ օգտագործելով ինքնաշխատ օդաչու համակարգ՝ հիմնված արհեստական բանականության վրա։
Ի լրումն հարվածային գործառույթների՝ «KEMANKEŞ 2» հրթիռը կարող է օգտագործվել տվյալների հավաքագրման և փոխանցման համար: Հրթիռն ինքնին ամբողջությամբ մշակված է «BAYKAR» տեխնոլոգիաների կիրառմամբ, ներառյալ շարժիչը:
BAYKAR ընկերությունը լայնորեն հայտնի է իր անօդաչու սարքերով, ինչպիսիք են «Bayraktar TB2»-ը, «AKINCI»-ն և «Kızılelma»-ն, որոնք նույնպես գործածվում են արհեստական բանականության տեխնոլոգիայով։
Bayraktar TB2-ը դարձել է աշխարհի ամենահայտնի հարձակողական անօդաչու թռչող սարքերից մեկը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |