Քաղաքական15:28, 18 Ապրիլ 2024
Լեռնային Ղարաբաղի ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցնում է աշխատանքները

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Աղդամում դադարեցվում է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի գործունեությունը։
«Թուրքիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրված հուշագրով Ղարաբաղի շրջանում հրադադարի վերահսկման և խախտումների կանխման նպատակով 2021թ․ հունվարի 30-ին Աղդամ/Ադրբեջանում (Աղդամ) ձևավորված թուրք-ռուսական համատեղ կենտրոնի աշխատանքերի դադարեցման գործընթացը շարունակվում է»,- նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հասարակության հետ կապերի խորհրդական Զեքի Աքթուրքը։
Հիշեցնենք, որ ռուս-թուրքական մշտադիտարկման համատեղ կենտրոնը հիմնվել էր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |