Քաղաքական12:02, 19 Ապրիլ 2024
Թուրքիայի երիտասարդները թանկացումների դեմ բոյկոտ են սկսում

Թուրքական մեդիայում լայնորեն տարածվում են լուրեր, որոնց համաձայն՝ մի խումբ երիտասարդներ մտադիր են բողոքի ակցիա անցկացնել երկրում օր օրի ահագնացող թանկացումների և հատկապես ժամանցի վայրերում ուտելիքի գների թանկացումների դեմ:
Նշվում է, որ նրանք սոցցանցերում կոչ են արել իրենց հայրենակիցներին ապրիլի 20-ից 21-ը չօգտվել սրճարաններից և ռեստորաններից:
Բողոքի ակցիան հանրության շրջանում հասցրել է տարածվել հետևյալ ձևով. «Բոյկոտ. շաբաթավերջին սրճարաններ և ռեստորաններ մի գնացեք»:
Տեղեկություններ կան, որ մի շարք հանրային ճանաչում ունեցող մարդիկ պատրաստվում են միանալ բողոքի ակցիային:
Մի շարք քաղաքացիներ հիմնականում X-ի (Twitter) իրենց էջերում կատարած գրառումներով աջակցությունն են հայտնել նախատեսվող բոյկոտին:
Ակցիայի վերաբերյալ գրառումները զուգակցվում են #fahisyemeğeBOYKOT (բոյկոտ չափազանց թանկ/անհամաչափ սնունդի դեմ) հեշթեգով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |