• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 06:48
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական12:57, 19 Ապրիլ 2024

Թուրքական ընկերությունները 2.5 մլրդ դոլար են ներդրել Թաթարստանի տնտեսության մեջ

Թուրքական ընկերությունները 2.5 մլրդ դոլար են ներդրել Թաթարստանի տնտեսության մեջ

Թուրքական ընկերությունները Թաթարստանի ամենամեծ ներդրողներն են՝ նրանք 2.5 մլրդ դոլար են ներդրել Թաթարստանի տնտեսության մեջ։ Այդ մասին հայտնել է Թաթարստանի Հանրապետության նախագահ Ռուստամ Միննիխանովը Թուրքիայի նախագահի ներդրումային գրասենյակի նախագահ Բուրաք Դաղլըօղլունի հետ հանդիպման ժամանակ:

Նշենք, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր ներդրումային գրասենյակը մասնագիտացած է արտասահմանում Թուրքիայի ներդրումային շահերի առաջմղման գործում: Բուրաք Դաղլըօղլուն կառույցը ղեկավարում է 2020 թվականից։

Միննիխանով-Դալըօղլու հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 19-ին Թաթարստանի Հանրապետության կառավարության տանը։

Միննիխանովն ընդգծել է, որ Թուրքիան Թաթարստանի առաջատար արտասահմանյան գործընկերներից է։ Անցած տարի ապրանքաշրջանառությունը զգալիորեն աճել է և հասել 2.9 մլրդ դոլարի։ Թաթարստանում գործում են թուրքական բազմաթիվ գործարաններ։ Թուրք ներդրողները նախագծեր են իրականացնում նաև հյուրանոցային բիզնեսի և շինարարության ոլորտում։

«Մենք շահագրգռված ենք, որ թուրքական բիզնեսը հետագայում զարգացնի իր նախագծերը Թաթարստանում և ռուսական և եվրասիական շուկաներ մուտք գործելու համար ընտրի մեր հանրապետությունը: Մենք պատրաստ ենք Թուրքիայի ընկերություններին տրամադրել հետագա աջակցություն և համատեղ նախագծերի հույս ունենալ»,- ասել է Ռուստամ Միննիխանովը։

 

«Ձեր հանրապետությունը ստեղծել է բոլոր անհրաժեշտ պայմանները պոտենցիալ ներդրողների համար։ Մեր համագործակցության համար շատ ոլորտներ կան, մենք պետք է ավելի ակտիվ աշխատենք: Մենք մեծ ներուժ ենք տեսնում գյուղատնտեսության ոլորտում։  Մենք ուրախ կլինենք համատեղ ծրագրեր մշակել տեղի ֆերմերների հետ։ Հետաքրքրություն կա նաև տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում փոխգործակցության նկատմամբ»,- արձագանքել է թուրքական պատվիրակության ղեկավար Բուրաք Դաղլըօղլուն:

Աղբյուր`    Haberler

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}