Քաղաքական11:00, 22 Ապրիլ 2024
Էրդողանը 13 տարվա դադարից հետո կմեկնի Իրաք

Ապրիլի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 13 տարվա դադարից հետո պաշտոնական այցով մեկնելու է Իրաք: Թուրքիայի առաջնորդը նախ հանդիպելու է Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆի, ապա վարչապետ Մուհամմեդ Շիա աս-Սուդանիի հետ:
Նշվում է, որ օրակարգում լինելու են անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի հարցեր։ Այդ նպատակով Իրաքի հետ գործողությունների համատեղ կենտրոնի բացման հարցերը ևս քնարկվելու են։
Մայրաքաղաք Բաղդադում հանդիպումներ ունենալուց հետո Էրդողանն Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում ևս բարձր մակարդակի շփումներ կունենա: Օրակարգում են լինելու առևտրային հարաբերություններին վերաբերող հարցեր: Թուրքիան մտադիր է 2030-ին երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել 20 մլն դոլարի:
Էրբիլում Էրդողանը կմասնակցի նաև այցի շրջանակներում կազմակերպվելիք գործարար համաժողովին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |