• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 22:36
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:10, 23 Ապրիլ 2024

Գերմանիայի նախագահը Թուրքիայում է

Գերմանիայի նախագահը Թուրքիայում է

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Թուրքիայում է: Նրա օդանավն ապրիլի 22-ին վայրէջք է կատարել Ստամբուլոի միջազգային օդանավակայանում:

Շտայնմայերին դիմավորել են Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը, Անկարայում Գերմանիայի դեսպան Յուրքեն Շուլցը, Բերլինում Թուրքիայի դեսպան Ահմեդ Բաշար Շենը և այլ պաշտոնատար անձինք:

Գերմանիայի առաջնորդի այցը Թուրքիա պայմանավորված է երկու պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-րդ տարելիցով:

Ստամբուլից հետո գերմանական պետության նախագահը լինելու է նաև Գազիանթեփում և Անկարայում:

Նշվում է, որ այցի շրջանակներում Շտայնմայերը հանդիպելու է Գերմանիայից Թուրքիա գաղթածների հետ, ինչպես նաև երկու երրի միջև առկա տնտեսական հարաբերությունների վերաբերյալ քննարկումներ է ունենալու Թուրքիայում գործող գերմանական ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Բացի այդ նախատեսվում են հանդիպումներ գիտության, արվեստի, գրականության, սպորտի և քաղաքացիական-հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ապրիլի 23-ին նա այցելելու է 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժը վերապրածների համար ապաստան ծառայած Գազիանթեփի դպրոց, որը գերմանական կողմի աջակցությամբ է կառուցվել: Այստեղ Գերմանիայի նախագահը մասնակցելու է նաև հարաբերությունների տարելիցին նվիրված միջոցառմանը:

Ապրիլի 24-ին էլ, մեկնելով Անկարա, հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

​Նախատեսվում է նաև այց Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան: 

Աղբյուր`    trthaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}