Քաղաքական12:14, 23 Ապրիլ 2024
Էրդողանը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրաքի Էրբիլ քաղաքում հանդիպել է Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության (Իրաքյան Քուրդիստան) նախագահ Նեչիրվան Բարզանիի, Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության վարչապետ Մասուր Բարզանիի և նրանց ուղեկցող պատվիրակության հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարը,տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։
Էրդողանը նշել է, որ հաճելի է տեսնել, որ Իրաքն օրեցօր հեռանում է բռնությունից։ Թուրքիայի կողմից ահաբեկչական կազմակերպություն համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) վերաբերյալ Թուրքիայի նախագահը հայտնել է, որ ժամանակն է, որ ՔԲԿ-ի հարցը հանվի օրակարգից և նշել, որ Թուրքիան կարևորություն է տալիս ահաբեչության դեմ պայքարում միասնությանը և վճռական է դրա հաջորդ մակարդակ տեղափոխելու հարցում։
Էրդողանի խոսքով՝ Իրաքի հետ ստորագրվել են համապարփակ իրավական տեքստեր և այդ համագործակցության հեռանկարում ներառված է նաև Իրաքյան Քուրդիստանի շրջանը։ Թուրքիայի նախագահը նշել է, որ Իրաքի մայրաքաղաք Բաղդատում ստորագրված փոխըմբռման հուշագրերով աշխարհին ներկայացված Զարգացման ուղղին կծառայի ամբողջ Իրաքի բարօրությանը և խաղաղությանը, ինչպես նաև հավելել է, որ Բաղդատի և Էրբիլի վարչակազմերը պետք է առողջ երկխոսություն և աշխատանքային հարաբերություններ հաստատեն՝ թույլ չտալով երրորդ կողմերին միջամտել։
Անդրադառնալով երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների բարելավմանը՝ Էրդողանը կարևորել է Օվաքոյ-Ֆիշհաբուր սահմանային անցակետի հնարավորինս շուտ բացումը և Դերեջիք-Զեթի սահմանային դարպասով տրանսպորտային միջոցների անցումը, ինչպես նաև նշել է, որ հավատում է, որ տարածաշրջանում թուրքմենների իրավուքններն ու շահերը, հատկապես քաղաքական ներկայացուցչությունը կդիտարկվեն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |