Քաղաքական14:42, 23 Ապրիլ 2024
Թուրքերն ու հույներն Աթենքում կքննարկեն վստահության ամրապնդման հարցեր

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում հանդիպել են Թուրքիայի և Հունաստանի ներկայացուցիչները։ Հանդիպմանը քննարկվել են վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների հարցերը։
«Թուրքիայի պատվիրակությունը գլխավորել է Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը, իսկ Հունաստանի պատվիրակությունը՝ դեսպան Թեոխարիս Լալակոսը։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև երկու երկրների զինված ուժերի բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչները Վստահության ամրապնդման օրակարգով վերաբերյալ նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2023թ նոյեմբերի 13-ին Անկարայում», - տեղեկացնում է Հունաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունը։
Հարկ է նշել, որ 2023թ դեկտեմբերի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն Աթենքում կայացած հանդիպման ժամանակ ստորագրել են բարեկամության և բարիդրացիության մասին հռչակագիր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |