Քաղաքական16:40, 25 Ապրիլ 2024
Շթայնմայերին քննադատել են Էրդողանին «Իմ թանկագին բարեկամ» ասելու համար
Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի Թուրքիայի կատարած այցը մեծ արձագանք է գտել գերմանական մամուլում:
Արձագանքները եղել են քննադատական և այն էլ մեծամասամբ ուղղված Գերմանիայի նախագահին:
«BİLD» թերթն ուշադրություն է հրավիրել Շթայնմայերի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ասված «Իմ թանկագին բարեկամ» արտահայտության վրա և գրել. «Փաստորեն, Շթայնմայերն Էրդողանին շողոքորթելու կարիք ուներ»:
Թերթում տեղ գտած արտահայտությունն ուղեկցվել էր նաև Էրդողանի հասցեին հնչած տգեղ արտահայտություններով։
Թուրքական մամուլի կողմից նման լուրերը որակվել էին որպես «Էրդողանի նկատմամբ անհանգստություն՝ գերմանական մամուլում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |