Հարցազրույց14:52, 25 Ապրիլ 2024
«Թուրքիայում ասորական փոքրամասնությունը ենթարկվում է ճնշումների». Ermenihaber-ի հարցազրույցն ասորի պատգամավորի հետ

Այժմ փոքրաթիվ ասորիներ են բնակվում Թուրքիայում, հատկապես Հաքքարի նահանգում, սակայն այնտեղ նրանք ենթարկվում են ճնշումների Թուրքիայի ներկայիս իշխանությունների կողմից։
Այս թեմայով Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ, ազգությամբ ասորի, Հայաստանում հրատարակվող «Ասորական նորություններ» ամսագրի գլխավոր խմբագիր Իրինա Գասպարյանը։
Խոսելով Թուրքիայում ասորի փոքրամասնության խնդիրների մասին՝ նա ընդգծեց.
«Մշտապես փորձել եմ կապ պահպանել տարբեր երկրների ասորական կազմակերպությունների հետ և օգտակար լինել իրենց։ Փորձել եմ նաև համագործակցել այն կազմակերպությունների հետ, որոնք աշխատել են ասորիների ցեղասպանության ճանաչման ուղղությամբ»։
Պատգամավորը պատմում է, որ «Ասորական նորություններ» ամսագրի վերջին համարում հրապարակել են նյութ, որտեղ Թուրքիայում ասորի պատգամավոր, ասորական քրիստոնեական եկեղեցու հետևորդ Ջորջ Ասլանը շնորհավորել էր երկրի բոլոր քրիստոնյաների՝ հույների, հայերի և ասորիների Նոր տարին։ Տեղի ունեցածը խիստ զայրացրել էր Թուրքիայի «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության քաղաքական թև համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորներին։
Ըստ Իրինա Գասպարյանի՝ ավելի վաղ էլ Թուրքիայում ձերբակալվել էր ասորի մի քահանա։
«Այսինքն, ամեն դեպքում Թուրքիայի ասորական համայնքը ենթարկվում է կրոնական, քաղաքական հետապնդումների ու ճնշումների։ Մի քանի տարի առաջ էլ Թուրքիայից ասորական պատվիրակություն ժամանեց Հայաստան: Մենք քննարկումներ անցկացրեցինք և տեղեկացանք, որ նրանք Թուրքիայի տարբեր ոլորտներում հանդիպում են դժվարությունների։ Նրանք մեզնից խնդրել էին, որ աջակցություն ցուցաբերենք նյութերի տրամադրման հարցում, ինչպես նաև փոխանակվել համապատասխան փորձով»,- նշեց Գասպարյանը։
Պատգամավորը մեզ հետ զրույցում նաև տեղեկացրեց, որ այժմ ասորիների թիվը տարածաշրջանում խիստ նվազել է։ Շեշտեց, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հարձակումների հետևանքով մեծ թվով ասորիներ լքել են իրենց բնակավայրերը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |