Քաղաքական15:44, 26 Ապրիլ 2024
Թուրքիայի իշխանության և գլխավոր ընդդիմադիր ուժի հնարավոր մերձեցումը
Թուրքական մեդիայում մեծ տարածում են գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա օրերին գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող կուսակցության առաջնորդի հետ հանդիպման մասին լուրերը:
Մասնավորապես առաջ են քաշվում այնպիսի պնդումներ, որոնց համաձայն՝ քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելի հետ հանդիպմանը հնարավոր է հաջորդի իշխանականների և գլխավոր ընդդիմադիրների մերձեցման գործընթաց:
Հիշատակվում է Էրդողանի վերջերս հնչեցրած այն արտահայտությունը, որտեղ նա կարծիք էր հայտնում ԺՀԿ-ականների՝ նոր սահմանդարությանը դեմ չլինելու մասին:
Նշվում է, որ Օզել-Էրդողան հանդիպումը կարող է լինել մայիսի 2-ին և կամ 3-ին:
Օրակարգում են լինելու սահմանադրական ճգնաժամից մինչև տնտեսական խնդիրների վերաբերյալ ընկած հարցերը: Անդրադարձ է կատարվելու նաև երկրի արտաքին քաղաքականությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |