Քաղաքական10:42, 29 Ապրիլ 2024
Գազան Ֆիդանի արտագնա հանդիպումների օրակարգում է
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ապրիլի 28-ին մասնակցել է Սաուդիան Արաբիայում «Իսլամական համագործակցության կազմակերպության» և «Արաբական լիգայի» անդամ երկրների միջև Գազայի շուրջ զարգացումները քննարկելու նպատակով ձևավորված կոնտակտային խմբի հանդիպմանը:
Ֆիդանը դրա շրջանակներում հանդիպել է հորդանանցի իր գործընկերոջ Այման Սաֆադիի և Նորվեգիայի արտգործնախարար Էսփեն Բարֆ Էյդեի հետ:
Շփումների ընթացքում քննարկվել են Պաղեստինը որպես պետություն ճանաչելու գործընթացի շրջանակներում իրականացվելիք համատեղ քայլերը, ինչպես նաև Իսրայելի և Իսրայելին աջակցող երկրների նկատմամբ ճնշման գործողությունները, որոնք կարելի կլինի կիրառել:
Բացի այդ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի վարչապետ և արտգործնախարար Մուհամեդ Մուստաֆայի հետ:
Նրա հետ քննարկումների ընթացքում անրդադարձ է կատարվել Գազայի հատվածի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին:
Նշենք, որ Ֆիդանը հանդիպում է ունեցել նաև Եվրամիության խորհրդի փոխնախագահ Ջոզեպ Բորելի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |