• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 22:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական18:49, 02 Մայիս 2024

Թուրքիան միանում է Հարավային Աֆրիկայի՝ Իսրայելի դեմ հարուցված գործին

Թուրքիան միանում է Հարավային Աֆրիկայի՝ Իսրայելի դեմ հարուցված գործին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Ինդոնեզիայի արտգործնախարար Ռետնո Մարսուդի հետ հանդես է եկել համատեղ մամուլի ասուլիսլով, որի ընթացքում Ֆիդանի հնչեցրած հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։

«Առաջին անգամ այստեղից ուզում եմ հայտարարել. մենք որոշել ենք ներգրավվել Հարավային Աֆրիկայի կողմից Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հարուցված գործին»,- նշել է Ֆիդանը։

Միջանկյալ նշենք, որ Հարավային Աֆրիկան հայց էր ներկայացրել Արդարդատության միջազգային դատարան, ըստ որի՝ Իսրայելին մեղադրում է Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու մեջ և պահանջում անհապաղ դադարեցնել ռազմական արշավը։

Թուրքիայի արտգործնախարարի  խոսքերը լայնորեն տարածվել են համաշխարհային մամուլում։ Մասնավորապես բրիտանական «Middle East Eye» կայքը գրել է. «Թուրքիան այս քայլով նպատակ ունի ամրապնդել Հարավային Աֆրիկայի գործը»։

Կատարական «Al Jazeera»-ում Ֆիդանի հայտարարությունը  հրապարակվել է հետևյալ վերնագրով՝ «Արդարադատության միջազգային դատարանը կարող է թույլ տալ պետություններին միջամտել գործերին և արտահայտել իրենց կարծիքը»։ Ըստ ամերիկյան «Bloomberg»-ի՝ «Թուրքիան ցանկանում է միանալ Հարավային Աֆրիկայի կողմից Իսրայելի դեմ  հարուցված ՄԱԿ-ի գործին»։

Իրանական Press TV-ին նշել է, որ Թուրքիան Պաղեստինի ժողովրդին ամեն պարագայում աջակցելու խոսք է տվել և միացել է Հարավային Աֆրիկայի Արդարադատության միջազգային դատարանում «Իսրայելի դեմ հարուցված ցեղասպանության գործին»։

Իսկ հնդկական «Firstpost»-ը Ֆիդանի հայտարարության վերաբրյալ գրել է․ «Թուրքիան կմիանա ՄԱԿ-ի դատարանում Հարավային Աֆրիկայի կողմից Իսրայելի դեմ հարուցված ցեղասպանության գործին»:

Աղբյուր`    ahaber.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}