Քաղաքական13:03, 06 Մայիս 2024
Իսրայելի ֆինանսների նախարար. «Էրդողանի հետ ամեն տեսակ քննարկում պետք է բոյկոտել»

Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի մասնակցությամբ Պաղեստինի Գազայի հատվածում հրադադարի հաստատման նպատակով Իսրայելի հետ իրականացվող հանդիպումներին մասնակցում է նաև Թուրքիան:
Այսպիսի տեղեկություն է հայտնել Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոթրիչը: Նա մասնավորապես նշել է, որ Կահիրեում գերիների փոխանակման բանակցություններում ներկա են գտնվել նաև թուրք պաշտոնյաներ:
Բացի այդ Սմոթրիչն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին ուղղված նամակում գրել է.
«Ես ապշեցի, երբ իմացա, որ Իսրայելի հակասեմական (հակահրեական) թշնամի Էրդողանի (Թուրքիայի նախագահ) ներկայացուցիչները մաս են կազմում խաղաղության նպատակով իրականացվող հանդիպումներին: Մինչդեռ պիտի բոյկոտել Էրդողանի հետ ամեն տեսակ քննարկում ու կապ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |