Քաղաքական14:27, 06 Մայիս 2024
Իրաքյան Քուրդիստանի նախագահը մեկնել է Իրան

Պաշտոնական Թեհրանի հրավերով Իրան է մեկնել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանին։ Այցի շրջանակներում նա հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։
Նշվում է, որ Բարզանին հանդիպելու է նաև Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեիի հետ, Իրանի խորհրդարանի նախագահի ու արտտգործնարարի հետ։ Բարզանիի հետ։ Քրդական պատվիրակության մեջ են ընդգրկված մի խումբ պաշտոնյաներ։
Բարզանիի գրասենյակի հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպումներն ուղղված են Իրանի և Իրաքյան Քուրդիստանի միջև կապերի ամրապնդմանը, տարածաշրջանային արդի խնդիրների կարգավորմանը։
Նախագահ Բարզանիի վերջին այցը Իրան եղել է 2021թ. օգոստոսին, որի ընթացքում նա մասնակցել էր Ռաիսիի երդմնակալության արարողությանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել էր Իրաքյան Քուրդիստան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |