• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 22:36
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական16:40, 06 Մայիս 2024

Թուրքական կայքը անդրադարձել է Թրամփի նախագահության շրջանում թուրք-ամերիկյան հարաբերություններին

Թուրքական կայքը անդրադարձել է Թրամփի նախագահության շրջանում թուրք-ամերիկյան հարաբերություններին

2024-ի նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կանցկացվեն նախագահական ընտրություններ։ ԱՄՆ 60-րդ նախագահի ընտրություններին իրենց թեկնածությունն են առաջադրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Թուրքական կայքը հետահայաց հրապարակել է Թրամփի  նախագահության շրջանում երկու երկրների միջև խնդրահարույց հարցերը։

Ըստ կայքի՝ Թրամփի նախագահության շրջանում Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում բազմաթիվ շրջադարձային պահեր են տեղի ունեցել։ ԱՄՆ նախագահի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հաստատվել էին հատուկ հարաբերություններ, բայց մյուս կողմից  լարվածություն կար մի շարք հարցերի շուրջ՝ Սիրիայի հարցից մինչև ամերիկացի հոգևորական  Էնդրյու Բրանսոնի  ձերբակալություն։

Թրամփի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ հիմնականում կապված էր սիրիական և իրաքյան հարցերի, Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈՒ-YPG),  Թուրքիայում ազատության և իրավունքների, 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի և Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հետ։

Նշենք, որ Բրանսոնը 1990-ականներից հոգևորական է եղել Իզմիրի եկեղեցում և ձերբակալվել է 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո։ Նրան մեղադրանք էր առաջադրվել Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող կազմակերպություններին աջակցելու համար և ձերբակալվել 3 տարով։

Ամերիկացի հոգևորականի ձերբակալումը դիվանագիտական ճգնաժամ առաջացրեց ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում և ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը դիմեց Էրդողանին Բրունսոնին ազատ արձակելու պահանջով՝ նշելով, որ հակառակ դեպքում Թուրքիան կենթարկվի պատժամիջոցների։

ԱՄՆ պատժամիջոցների մասին որոշումը մեծ աղմուկ բարձրացրեց Թուրքիայում և դատավճռից մեկ օր անց որոշում կայացվեց վերացնել տնային կալանքը և երկիրը լքելու արգելքը ու նա վերադարձավ ԱՄՆ։

Կայքը, անդրադառնալով ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենին, նշել է, որ նրա  նկատմամբ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիան մեղադրանք էր առաջադրել։ Թուրքիան դիմել էր ԱՄՆ-ին Գյուլենին արտահանձնելու պահանջով, սակայն ԱՄ-ն մերժել էր, ինչից հետո երկու երկրների միջև հարաբերութունները էլ ավելի էին լարվել։

Աղբյուր`    haberekspres.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}