Քաղաքական10:15, 10 Մայիս 2024
Գազայի հարցը Թուրքիայի և ԱՄԷ-ի արտգործնախարարների օրակարգում է

Երկօրյա պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Աբու Դաբիում հանդիպել է ԱՄԷ-ի արտգործնախարար շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
Հանդիպման հիմնական օրակարգային հարցը եղել է Գազայում հրադադարի ապահովման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև հարաբերություններին առնչվող հարցեր:
Նշենք, որ 2023թ․ հոկտեմբերից սկսած, երբ Իսրայելը հարձակվեց Գազզայի դեմ, Թուրքիան իր աջակցությունն է հայտնում Գազզայի ղեկավարությանն ու ժողովրդին, իսկ տվյալ տարածաշրջանում իր դերակատարությունը բարձրացնելուն և Գազզայում հրադադարի հաստատմանն ուղղված արտաքին քաղաքական դաշտում ակտիվորեն քայլեր է ձեռնարկում, ընդհուպ միջնորդական ջանքերի մրցակցությունում իր դերի ու տեղի ամրագրում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |