Տնտեսական16:42, 10 Մայիս 2024
Թուրքիան հերքում է արտահանման արգելքը մեղմացնելու մասին իսրայելական ԶԼՄ-ների տեղեկատվությունը
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը «բացարձակ հորինվածք» է անվանել Իսրայելի հետ արտահանման և ներմուծման արգելքի բացառությունների մասին իսրայելական լրատվամիջոցների տեղեկությունները։
X սոցիալական ցանցում Բոլաթը գրել է, որ հրապարակված հայտարարությունները «լիովին մտացածին են և իրականության հետ կապ չունեն»։
Նա հավելել է, որ արգելքը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Գազայի հատվածում մշտական հրադադար չի հաստատվել ։
Ավելի վաղ իսրայելական «Globes» լրատվական պորտալը, հղում անելով իսրայելցի և թուրք պաշտոնյաներին, հայտնել էր, որ Անկարան ներմուծման և արտահանման արգելքի ցանկից բացառել է իսրայելական շինարարական մի շարք ապրանքներ:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Իսրայելի հետ առևտրի սահմանափակումների մասին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |