• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 06:47
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական14:33, 10 Մայիս 2024

Թուրքիան վերականգնվող էներգիայի հզորությամբ 1-ինն է Եվրոպայում

Թուրքիան վերականգնվող էներգիայի հզորությամբ 1-ինն է Եվրոպայում

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը մասնակցել է «Ամերիկա-թուրքական 39-րդ համաժողովին»։

Համաժողովի ընթացքում Բայրաքթարը հայտարարել է, որ Թուրքիան վերականգնվող էներգիայի հզորությամբ առաջինն է եվրոպական երկների շարքում։  Նախարարը նաև նշել է, որ տարբեր միջոցներով  շարունակելու են աջակցել վերականգնվող էներգիայի ծրագրերին և նպատակադրված են մինչև 2035 թվականը 60 գիգավատով ավելացնել  արևային և հողմային էներգետիկ հզորությունը։

«Մեր հանձնառությունը կայուն էներգետիկ ապագայի նկատմամբ անսասան է, քանի որ մենք նպատակ ունենք մինչև 2053 թվականը լինել ածխածնային  չեզոք երկիր» ,-նշել է Բայրաքթարը։

Հայտարարելով, որ իրենք մեծ նշանակություն են տալիս ատոմային էներգիայի արտադրությանը՝ Բայրաքթարը  նշել է, որ Թուրքիայի Աքքույու ատոմակայանի գործարկումը պատմական շրջադարձ կլինի, որն ավելի կդիվերսիֆիկացնի երկրի էներգետիկ ոլորտը, կնվազեցնի ածխածնի արտանետումները տարեկան 35 միլիոն տոննայով և կնպաստի էներգետիկ անվտանգությանը։

Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան նաև պատրաստ է ներդրումներ կատարել մաքուր և արդյունավետ էներգիայի աղբյուրներով փոքր մոդուլային ռեակտորներում, հատկապես բարձր էներգատար արդյունաբերության վերափոխման համար։

Աղբյուր`    timeturk.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}